Թուրքիայում օդապարիկի ընկնելու հետևանքով մեկ զբոսաշրջիկ է մահացել. կա ևս 20 տուժած
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Նևշեհիր նահանգում օդապարիկի ընկնելու հետևանքով մահացել է 1 զբոսաշրջիկ, տուժել է 20-ը. այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վթարի պատճառը ուժեղ քամին է եղել, որի պատճառով օդապարիկը բախվել է բարձր լարման հաղորդալարերին։
Տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ անցյալ ամիս էլ Նևշեհիրում 49 մարդ էր տուժել օդապարիկների անհաջող վայրէջքի պատճառով: Տեխնիկական խնդիրների պատճառով մի քանի օդապարիկ ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել մոտակա տեղանքում, վնասվածքներից խուսափել չէր հաջողվել:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



