Թուրքիայում օդապարիկի ընկնելու հետևանքով մեկ զբոսաշրջիկ է մահացել. կա ևս 20 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Նևշեհիր նահանգում օդապարիկի ընկնելու հետևանքով մահացել է 1 զբոսաշրջիկ, տուժել է 20-ը. այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վթարի պատճառը ուժեղ քամին է եղել, որի պատճառով օդապարիկը բախվել է բարձր լարման հաղորդալարերին։
Տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ անցյալ ամիս էլ Նևշեհիրում 49 մարդ էր տուժել օդապարիկների անհաջող վայրէջքի պատճառով: Տեխնիկական խնդիրների պատճառով մի քանի օդապարիկ ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել մոտակա տեղանքում, վնասվածքներից խուսափել չէր հաջողվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



