Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան շաբաթ ավիահարված է իրականացրել Սիրիայի Ռաքքա քաղաքից արևմուտք գտնվող գյուղերից մեկում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը, ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում` 4 երեխա:
Ինչպես նշվում է, միջազգային կոալիցիայի խոսնակը չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Ավիահարվածը տեղի է ունեցել Ռաքքայից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հանիդա ավանում, որը գտնվում է Եփրատի հարավային ափին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



