Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան շաբաթ ավիահարված է իրականացրել Սիրիայի Ռաքքա քաղաքից արևմուտք գտնվող գյուղերից մեկում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը, ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում` 4 երեխա:
Ինչպես նշվում է, միջազգային կոալիցիայի խոսնակը չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Ավիահարվածը տեղի է ունեցել Ռաքքայից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հանիդա ավանում, որը գտնվում է Եփրատի հարավային ափին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



