Ստոկհոլմի ահաբեկչության գործով երկրորդ կասկածյալին են ձերբակալել
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիայի ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել նախօրեին մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին ու ոստիկանության աղբյուրին:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարն ընթացել էր մարդկանց ուղղությամբ, ապա բախվել խանութի ցուցափեղկին: Կասկածյալներից մեկին հաջողվել է ձերբակալել ուրբաթ երեկոյան՝ վերջինիս լուսանկարը հրապարակելուց հետո:
Նախօրեին ձերբակալված տղամարդու նկատմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանության տվյալներով` երկրորդ ձերբակալված անձը կապ ունի առաջինի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել: Երկրի վարչապետը կատարվածն անվանել էր ահաբեկչություն:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



