Ստոկհոլմի ահաբեկչության գործով երկրորդ կասկածյալին են ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել նախօրեին մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին ու ոստիկանության աղբյուրին:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարն ընթացել էր մարդկանց ուղղությամբ, ապա բախվել խանութի ցուցափեղկին: Կասկածյալներից մեկին հաջողվել է ձերբակալել ուրբաթ երեկոյան՝ վերջինիս լուսանկարը հրապարակելուց հետո:
Նախօրեին ձերբակալված տղամարդու նկատմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանության տվյալներով` երկրորդ ձերբակալված անձը կապ ունի առաջինի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել: Երկրի վարչապետը կատարվածն անվանել էր ահաբեկչություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



