Գերմանիայի զինուժը չի մասնակցի Սիրիայում ԱՄՆ հնարավոր նոր հարվածներին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին: Այս մասին SWR ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ Բունդեսվերի առաջ դրված է հստակ նպատակ` արևմտյան կոալիցիայի շրջանակում հետախուզություն իրականացնել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Ես ընդգծում եմ` ընդդեմ ԻՊ-ի: Սա բացարձակապես հասկանալի մանդատ է, և մենք գործելու ենք դրա շրջանակում»,- ասել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ այս խնդիրը որևէ կապ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործունեության հետ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



