Գերմանիայի զինուժը չի մասնակցի Սիրիայում ԱՄՆ հնարավոր նոր հարվածներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին: Այս մասին SWR ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ Բունդեսվերի առաջ դրված է հստակ նպատակ` արևմտյան կոալիցիայի շրջանակում հետախուզություն իրականացնել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Ես ընդգծում եմ` ընդդեմ ԻՊ-ի: Սա բացարձակապես հասկանալի մանդատ է, և մենք գործելու ենք դրա շրջանակում»,- ասել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ այս խնդիրը որևէ կապ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործունեության հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



