Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում եւ չի կարծում, որ երբեւիցե կհավակնի ընտրովի պաշտոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինն ապրիլի 6-ին հայտարարել Է CNN հեռուստաընկերությանը «Կանայք աշխարհում» համաժողովում:
«Ես ինձ համար հետաքրքիր զբաղմունք եմ փնտրում: Չեմ կարծում, որ այդ զբաղմունքը կներառի ընտրովի պաշտոն»,-ասել Է Քլինթոնը:
«Ես պլաններ չունեմ: Ես առհասարակ պլաններ չունեմ, բացի ինձ համար հետաքրքիր զբաղմունք գտնելուց»,-ճշտել Է նա:
Ավելի վաղ «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» վաշինգտոնյան վերլուծական կազմակերպության նախագահ Նիրա Թենդենը, որն ավելի վաղ եղել Է Քլինթոնի օգնականը, նշել Է, որ նախկին պետքարտուղարը կենտրոնացած Է երկրում սոցիալական հարցերի լուծման վրա, ներառյալ օգնությունը անչափահաս ու կարիքավոր ընտանիքներին:
New York Daily News թերթը հունվարի 6-ին հայտնել Էր, որ Քլինթոնը չի բացառում իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններում առաջադրելու հնարավորությունը, որոնք նշանակված են 2017 թվականի նոյեմբերին: Ինչպես նշել Է թերթը, նախկին պետքարտուղարի կողմնակիցները հաստատակամորեն հորդորում են նրան՝ վերադառնալ քաղաքականություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



