Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում եւ չի կարծում, որ երբեւիցե կհավակնի ընտրովի պաշտոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինն ապրիլի 6-ին հայտարարել Է CNN հեռուստաընկերությանը «Կանայք աշխարհում» համաժողովում:
«Ես ինձ համար հետաքրքիր զբաղմունք եմ փնտրում: Չեմ կարծում, որ այդ զբաղմունքը կներառի ընտրովի պաշտոն»,-ասել Է Քլինթոնը:
«Ես պլաններ չունեմ: Ես առհասարակ պլաններ չունեմ, բացի ինձ համար հետաքրքիր զբաղմունք գտնելուց»,-ճշտել Է նա:
Ավելի վաղ «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» վաշինգտոնյան վերլուծական կազմակերպության նախագահ Նիրա Թենդենը, որն ավելի վաղ եղել Է Քլինթոնի օգնականը, նշել Է, որ նախկին պետքարտուղարը կենտրոնացած Է երկրում սոցիալական հարցերի լուծման վրա, ներառյալ օգնությունը անչափահաս ու կարիքավոր ընտանիքներին:
New York Daily News թերթը հունվարի 6-ին հայտնել Էր, որ Քլինթոնը չի բացառում իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններում առաջադրելու հնարավորությունը, որոնք նշանակված են 2017 թվականի նոյեմբերին: Ինչպես նշել Է թերթը, նախկին պետքարտուղարի կողմնակիցները հաստատակամորեն հորդորում են նրան՝ վերադառնալ քաղաքականություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



