Ռուսաստանը դադարեցնում Է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը սիրիական ավիաբազային ամերիկյան հարվածից հետո դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի գործողությունը, ինչի մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռուսական կողմը դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել Է ԱՄՆ-ի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ Է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ գումարել Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային ԱՄՆ-ի ավիահարվածից հետո ստեղծված իրադրությունը քննարկելու համար: «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար»,-հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



