Ռուսաստանը դադարեցնում Է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը սիրիական ավիաբազային ամերիկյան հարվածից հետո դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի գործողությունը, ինչի մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռուսական կողմը դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել Է ԱՄՆ-ի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ Է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ գումարել Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային ԱՄՆ-ի ավիահարվածից հետո ստեղծված իրադրությունը քննարկելու համար: «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար»,-հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



