Բուլղարիայի թուրքերը կոչ են արել դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին
МЕЖДУНАРОДНОЕԲուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Կուսակցության ղեկավար Մուստաֆա Քարադայը նշել է, որ Թուրքիայում նախագահական համակարգի անցնելով սպառնալիքի տակ են հայտնվում մարդու իրավունքներն ու ազատությունները:
«Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, որը երկիրը վերածում է սուլթանության, իսկ Էրդողանն այդպիսով ցանկանում է ողջ իշխանությունն անվերահսկելի կերպով իր ձեռքը վերցնել:
Բուլղարիայում բնակվել է շուրջ 700 հազար թուրք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



