Բուլղարիայի թուրքերը կոչ են արել դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Կուսակցության ղեկավար Մուստաֆա Քարադայը նշել է, որ Թուրքիայում նախագահական համակարգի անցնելով սպառնալիքի տակ են հայտնվում մարդու իրավունքներն ու ազատությունները:
«Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, որը երկիրը վերածում է սուլթանության, իսկ Էրդողանն այդպիսով ցանկանում է ողջ իշխանությունն անվերահսկելի կերպով իր ձեռքը վերցնել:
Բուլղարիայում բնակվել է շուրջ 700 հազար թուրք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



