Պետերբուրգի ահաբեկչության գործով 8 կասկածյալ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության մասին քրեական գործի շրջանակներում 8 կասկածյալի ձերբակալության մասին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչին, Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ-ի հետ համատեղ իրականացված գործողությունների ժամանակ 6 մարդու են ձերբակալել Սանկտ Պետերբուրգում, ևս 2-ին` Մոսկվայում:
Ձերբակալված անձանց բնակության վայրերում պայթուցիկներ են առգրավել, որոնք կառուցվածքով նման են մետրոյի կայարանում գործարկված պայթուցիկին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի իրականացված պայթյունին 13 մարդ է զոհ գնացել, տասնյակները` վիրավորվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



