Պետերբուրգի ահաբեկչության գործով 8 կասկածյալ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության մասին քրեական գործի շրջանակներում 8 կասկածյալի ձերբակալության մասին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչին, Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ-ի հետ համատեղ իրականացված գործողությունների ժամանակ 6 մարդու են ձերբակալել Սանկտ Պետերբուրգում, ևս 2-ին` Մոսկվայում:
Ձերբակալված անձանց բնակության վայրերում պայթուցիկներ են առգրավել, որոնք կառուցվածքով նման են մետրոյի կայարանում գործարկված պայթուցիկին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի իրականացված պայթյունին 13 մարդ է զոհ գնացել, տասնյակները` վիրավորվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



