Ֆիլիպինների կառավարությունն ու խռովարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին
МЕЖДУНАРОДНОЕՖիլիպինների կառավարությունն ու կոմունիստ խռովարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 6-ին, Նիդեռլանդներում կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում է DW-ն։
«Մի քանի օրվա բանակցություններից հետո մենք համաձայնության հասանք Ազգային ժողովրդավարական ճակատի հետ»,- հայտնել է Ֆիլիպինների նախագահի խորհրդական Իիսուս Դուրեզան։
Ֆիլիպինների կառավարությունը նաեւ համաձայնել է ազատ արձակել 23 տարեց քաղաքական բանտարկյալների։ Դրա փոխարեն խռովարարները ազատ կարձակեն երեք զինվորների ու ոստիկանների, որոնք պատանդ են վերցվել։
Կոմունիստական խռովարարական Նոր ազգային բանակն արդեն 50 տարի է պայքարում է Մանիլայի կառավարության դեմ։ Զինվորականների տվյալներով, հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 30 հազար մարդ։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



