Ֆիլիպինների կառավարությունն ու խռովարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների կառավարությունն ու կոմունիստ խռովարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 6-ին, Նիդեռլանդներում կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում է DW-ն։
«Մի քանի օրվա բանակցություններից հետո մենք համաձայնության հասանք Ազգային ժողովրդավարական ճակատի հետ»,- հայտնել է Ֆիլիպինների նախագահի խորհրդական Իիսուս Դուրեզան։
Ֆիլիպինների կառավարությունը նաեւ համաձայնել է ազատ արձակել 23 տարեց քաղաքական բանտարկյալների։ Դրա փոխարեն խռովարարները ազատ կարձակեն երեք զինվորների ու ոստիկանների, որոնք պատանդ են վերցվել։
Կոմունիստական խռովարարական Նոր ազգային բանակն արդեն 50 տարի է պայքարում է Մանիլայի կառավարության դեմ։ Զինվորականների տվյալներով, հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 30 հազար մարդ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



