Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցմանը
МЕЖДУНАРОДНОЕ Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել Է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում Է այցագրերի վերացմանն Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր եւ ԵՄ են մեկնում կարճաժամկետ ուղեւորություններով՝ 90 օրվանից ոչ ավելի տեւողությամբ: Սույն միջոցը տարածվում Է տուրիստական կամ գործարար ուղեւորությունների վրա եւ ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տալիս, նշված Է փաստաթղթում: Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա ուղեւորությունների վրա սույն նորամուծությունները չեն տարածվում:
Սպասվում Է, որ Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



