Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել Է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում Է այցագրերի վերացմանն Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր եւ ԵՄ են մեկնում կարճաժամկետ ուղեւորություններով՝ 90 օրվանից ոչ ավելի տեւողությամբ: Սույն միջոցը տարածվում Է տուրիստական կամ գործարար ուղեւորությունների վրա եւ ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տալիս, նշված Է փաստաթղթում: Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա ուղեւորությունների վրա սույն նորամուծությունները չեն տարածվում:
Սպասվում Է, որ Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



