ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել Է 17-ամյա նվազագույնին
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկա-ամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս Է, քան նախորդ ամսին եւ 64 տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 6-ին հայտնել Է ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային հսկողության բյուրոյի կայքը:
Այսպիսով, այս տարվա մարտին ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել Է 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով արգելապատի կառուցումն սկսելու մասին: Նախօրյակին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին պատմել Է, թե ինչ տեսք Է ունենալու այդ պատը: Նրա խոսքով՝ այն համատարած չի լինելու. արգելապատն իրենից ներկայացնելու Է ցանկապատերի, Էլեկտրոնային սարքերի, դիտանոցների եւ որմնակոնստրուկցիաների համադրություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



