ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել Է 17-ամյա նվազագույնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկա-ամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս Է, քան նախորդ ամսին եւ 64 տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 6-ին հայտնել Է ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային հսկողության բյուրոյի կայքը:
Այսպիսով, այս տարվա մարտին ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել Է 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով արգելապատի կառուցումն սկսելու մասին: Նախօրյակին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին պատմել Է, թե ինչ տեսք Է ունենալու այդ պատը: Նրա խոսքով՝ այն համատարած չի լինելու. արգելապատն իրենից ներկայացնելու Է ցանկապատերի, Էլեկտրոնային սարքերի, դիտանոցների եւ որմնակոնստրուկցիաների համադրություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



