Ռուսական ռազմակայանի օդուժը Հայաստանում վարժանքներ Է անցկացնում ՌՏԿ-ի անձնակազմերի հետ
МЕЖДУНАРОДНОЕ Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կործանիչային եւ բանակային օդուժի համատեղ վարժանքը հակաօդային պաշտպանության զորքերի եւ ցամաքային ռադիոտեխնիկական ծառայության անձնակազմերի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքը երեք օր կանցկացվի ձմեռային շրջանում ուսուցման ստուգում հանձնելու նախապատրաստման շրջանակներում: Օդային թիրախների հայտնաբերման եւ հրթիռային ու հրետանային սպառազինության կիրառման համար դրանց կոորդինատները ինքնաթիռներին, ուղղաթիռներին եւ հակաօդային պաշտպանության միջոցներին հաղորդելու միջոցառումներում ներգավված են ավելի քան 200 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ավիացիոն եւ հատուկ ռազմական տեխնիկ ա:
Վարժանքներում գործ են դրված են չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, ռազմա-փոխադրական Մի-8ՄՏ-ներ, ԶՌՍ-300Վ եւ ԶՌԿ Բուկ-Մ1-2 զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ Պ-18 «Թերեք» ռադիոտեղորոշման կայաններ (ՌՏԿ):
«Թերեք» ռադիոտեղորոշման կայանի գլխավոր առանձնահատկությունը դրա կիրառումն Է Ցելսիուսի մինուս 40-ից մինչեւ պլյուս 50 աստիճան ջերմաստիճանային ռեժիմներում,ժայռոտ բարձրլեռնային տեղանքի դժվարամատչելի վայրերում, ինչպես նաեւ մեծ հեռվության օդային թիրախների հայտնաբերման եւ ուղեկցման, պետական պատկանելության որոշման եւ թիրախների կոորդինատների հաղորդման համար:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



