Ռուսական ռազմակայանի օդուժը Հայաստանում վարժանքներ Է անցկացնում ՌՏԿ-ի անձնակազմերի հետ
INTERNATIONAL NEWS Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կործանիչային եւ բանակային օդուժի համատեղ վարժանքը հակաօդային պաշտպանության զորքերի եւ ցամաքային ռադիոտեխնիկական ծառայության անձնակազմերի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքը երեք օր կանցկացվի ձմեռային շրջանում ուսուցման ստուգում հանձնելու նախապատրաստման շրջանակներում: Օդային թիրախների հայտնաբերման եւ հրթիռային ու հրետանային սպառազինության կիրառման համար դրանց կոորդինատները ինքնաթիռներին, ուղղաթիռներին եւ հակաօդային պաշտպանության միջոցներին հաղորդելու միջոցառումներում ներգավված են ավելի քան 200 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ավիացիոն եւ հատուկ ռազմական տեխնիկ ա:
Վարժանքներում գործ են դրված են չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, ռազմա-փոխադրական Մի-8ՄՏ-ներ, ԶՌՍ-300Վ եւ ԶՌԿ Բուկ-Մ1-2 զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ Պ-18 «Թերեք» ռադիոտեղորոշման կայաններ (ՌՏԿ):
«Թերեք» ռադիոտեղորոշման կայանի գլխավոր առանձնահատկությունը դրա կիրառումն Է Ցելսիուսի մինուս 40-ից մինչեւ պլյուս 50 աստիճան ջերմաստիճանային ռեժիմներում,ժայռոտ բարձրլեռնային տեղանքի դժվարամատչելի վայրերում, ինչպես նաեւ մեծ հեռվության օդային թիրախների հայտնաբերման եւ ուղեկցման, պետական պատկանելության որոշման եւ թիրախների կոորդինատների հաղորդման համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



