Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել երկրաշարժի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԻրանում առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել Է Fars գործակալությունը:
6,1 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած Սեֆիդ Սանգի շրջանում: Երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
Գործակալության տվյալներով՝ Էպիկենտրոնի անմիջական մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր ավերված են 40-80 տոկոսով:
Տարերային աղետի գոտում անցկացվում Է ընդգրկուն փրկարար գործողություն՝ ուղղաթիռների օգտագործմամբ, որոնք տուժածներին հասցնում են բուժհաստատություններ: Բազմաթիվ շրջաններում խախտված Է ջրի եւ Էլեկտրականության մատակարարումը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ, վրանային ավաններ են ստեղծվում օթեւանից զրկված մարդկանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



