Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել երկրաշարժի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել Է Fars գործակալությունը:
6,1 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած Սեֆիդ Սանգի շրջանում: Երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
Գործակալության տվյալներով՝ Էպիկենտրոնի անմիջական մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր ավերված են 40-80 տոկոսով:
Տարերային աղետի գոտում անցկացվում Է ընդգրկուն փրկարար գործողություն՝ ուղղաթիռների օգտագործմամբ, որոնք տուժածներին հասցնում են բուժհաստատություններ: Բազմաթիվ շրջաններում խախտված Է ջրի եւ Էլեկտրականության մատակարարումը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ, վրանային ավաններ են ստեղծվում օթեւանից զրկված մարդկանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



