Իրանում առնվազն յոթ բնակավայր Է ավերվել երկրաշարժի հետեւանքով
ОБЩЕСТВО Իրանի առնվազն յոթ բնակավայրերում ավերածություններ են եղել երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հայտնաբերվել Է մեկ զոհված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
Նրա տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Մինչ այժմ գրանցվել են հինգ ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 6,1 մագնիտուդով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:39-ին: Դրան հաջորդել Է 3,6-ից մինչեւ 4,7 մագնիտուդով եւս չորս հետցնցում: Ստացվող հաղորդումների համաձայն, յոթ բնակավայրերում տեղի Է ունեցել բնակելի շինությունների պատերի փլուզում, Կալգեշ գյուղում հայտնաբերվել Է առաջին զոհվածը:
«Առայժմ մենք չունենք ավերածությունների ամբողջական պատկերը: Տարերային աղետի շրջան են ուղարկվել փրկարարներ»,-հայտնել Է Խորասանի նահանգում Կարմիր մահիկի ղեկավար Մոհամադ Մագդուրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



