Իրանում առնվազն յոթ բնակավայր Է ավերվել երկրաշարժի հետեւանքով
SOCIETY Իրանի առնվազն յոթ բնակավայրերում ավերածություններ են եղել երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հայտնաբերվել Է մեկ զոհված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
Նրա տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Մինչ այժմ գրանցվել են հինգ ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 6,1 մագնիտուդով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:39-ին: Դրան հաջորդել Է 3,6-ից մինչեւ 4,7 մագնիտուդով եւս չորս հետցնցում: Ստացվող հաղորդումների համաձայն, յոթ բնակավայրերում տեղի Է ունեցել բնակելի շինությունների պատերի փլուզում, Կալգեշ գյուղում հայտնաբերվել Է առաջին զոհվածը:
«Առայժմ մենք չունենք ավերածությունների ամբողջական պատկերը: Տարերային աղետի շրջան են ուղարկվել փրկարարներ»,-հայտնել Է Խորասանի նահանգում Կարմիր մահիկի ղեկավար Մոհամադ Մագդուրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



