ԻՊ-ի ներկայացուցիչներն ուղերձ են հղել ամերիկացիներին
ОБЩЕСТВО«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է The Hil-ը:
«Դուք սնանկացել ենք, եւ ձեր կործանման նշաններն ակնհայտ են ցանկացած աչքի համար»,- ասված Է հայտարարության մեջ, որը տեսագրել Է Աբի ալ Հասան ալ Մուհաջիր անվամբ ահաբեկիչը եւ տարածվել Tеlеgram մեսենջերի միջոցով: «Հարկավոր չեն այն բանի ապացույցներ, որ ձեզ ապուշ մեկն Է կառավարում, որը գաղափար չունի, թե ինչ են Սիրիան, Իրաքը կամ իսլամը»,- հավելում Է նա:
Ուղերձում ասված Է, որ Թրամփն ԻՊ-ի դեմ պայքարը դարձրել Է իր քաղաքականության գերակայությունը, Ամերիկային կանխագուշակում են «մահ չարությունից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



