ԻՊ-ի ներկայացուցիչներն ուղերձ են հղել ամերիկացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է The Hil-ը:
«Դուք սնանկացել ենք, եւ ձեր կործանման նշաններն ակնհայտ են ցանկացած աչքի համար»,- ասված Է հայտարարության մեջ, որը տեսագրել Է Աբի ալ Հասան ալ Մուհաջիր անվամբ ահաբեկիչը եւ տարածվել Tеlеgram մեսենջերի միջոցով: «Հարկավոր չեն այն բանի ապացույցներ, որ ձեզ ապուշ մեկն Է կառավարում, որը գաղափար չունի, թե ինչ են Սիրիան, Իրաքը կամ իսլամը»,- հավելում Է նա:
Ուղերձում ասված Է, որ Թրամփն ԻՊ-ի դեմ պայքարը դարձրել Է իր քաղաքականության գերակայությունը, Ամերիկային կանխագուշակում են «մահ չարությունից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



