Գարնանային աղցան. համեղ, գունեղ թաբուլե
ФОТОԹաբուլե պատրաստելու համար անհրաժեշտ են` 1 կգ բլղուր (սպիտակ աղացած ձավար) 1 կապ մաղադանոս 1 կապ համեմ 1 կապ կանաչ սոխ Կես կապ մառոլ Կես կապ թարխուն և սամիթ 1 հատ կիտրոն 2 ճաշի գդալ տոմատի մածուկ 0,5 լ ձեթ Աղը և սև պղպեղը` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1 կգ բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի հատակին աննշան ջուր մնա:
Մինչև բլղուրի հատիկները ներծծում են ջուրը, մանր կտրատել կանաչիները`համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ, թարխուն, մառոլ: Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: Ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղն ու սև պղպեղը`ըստ ճաշակի, 0,5 լ ձեթ: Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



