Գարնանային աղցան. համեղ, գունեղ թաբուլե
PHOTOԹաբուլե պատրաստելու համար անհրաժեշտ են` 1 կգ բլղուր (սպիտակ աղացած ձավար) 1 կապ մաղադանոս 1 կապ համեմ 1 կապ կանաչ սոխ Կես կապ մառոլ Կես կապ թարխուն և սամիթ 1 հատ կիտրոն 2 ճաշի գդալ տոմատի մածուկ 0,5 լ ձեթ Աղը և սև պղպեղը` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1 կգ բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի հատակին աննշան ջուր մնա:
Մինչև բլղուրի հատիկները ներծծում են ջուրը, մանր կտրատել կանաչիները`համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ, թարխուն, մառոլ: Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: Ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղն ու սև պղպեղը`ըստ ճաշակի, 0,5 լ ձեթ: Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



