Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ Է համարել բանակցություններին Ասադի վարչակարգի մասնակցությունը
МЕЖДУНАРОДНОЕ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել Է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք Է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Ասադը) այս պահին զբաղեցնում Է նախագահի պաշտոնը եւ վերահսկում Է Սիրիայի ընդարձակ տարածքներ: Անհրաժեշտ Է, որ բանակցությորններում ներգրավվեն հակամարտության բոլոր կողմերը: Եթե վարչակարգի ներկայացուցիչները չմասնակցեն բանակցություններին, այդ դեպքում լուծում գտնելու շանսը խիստ կնվազի»,- ասել Է Կուրցը ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների նիստին մասնակցելու համար Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո:
Նախարարի խոսքով՝ Ավստրիան կարող Է իր ավանդը ներդնել Սիրիայում եւ հարեւան երկրներում մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալու գործում: «Մենք որոշել ենք, որ 2017 – 2019 թվականներին լրացուցիչ 40 միլիոն եվրո կտրամադրենք կարիքավոր սիրիացիներին օգնելու համար»,- հայտնել Է Կուրցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակել Է Եվրահանձնաժողովի կայքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



