Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ Է համարել բանակցություններին Ասադի վարչակարգի մասնակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել Է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք Է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Ասադը) այս պահին զբաղեցնում Է նախագահի պաշտոնը եւ վերահսկում Է Սիրիայի ընդարձակ տարածքներ: Անհրաժեշտ Է, որ բանակցությորններում ներգրավվեն հակամարտության բոլոր կողմերը: Եթե վարչակարգի ներկայացուցիչները չմասնակցեն բանակցություններին, այդ դեպքում լուծում գտնելու շանսը խիստ կնվազի»,- ասել Է Կուրցը ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների նիստին մասնակցելու համար Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո:
Նախարարի խոսքով՝ Ավստրիան կարող Է իր ավանդը ներդնել Սիրիայում եւ հարեւան երկրներում մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալու գործում: «Մենք որոշել ենք, որ 2017 – 2019 թվականներին լրացուցիչ 40 միլիոն եվրո կտրամադրենք կարիքավոր սիրիացիներին օգնելու համար»,- հայտնել Է Կուրցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակել Է Եվրահանձնաժողովի կայքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



