1 տարի առաջ` 2016 թ-ի այս օրը, մեր պատմությունը կրկնվեց և մեր հերոս զինվորները, ցավոք, իրենց արյան և կյանքի գնով կրկնապատկեցին հայի հաղթանակը
ОБЩЕСТВОՄեկ տարի առաջ` ապրիլի 2-ին` այս չարաբաստիկ օրը, Արցախյան մարտադաշտում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհեցին և հավերժացան մեր հերոսները. տարի է անցել և տղերքին ոչ ոք չի մոռացել: Ադրբեջանի կողմից հրահրված քառօրյա պատերազմին մեր զինվորները մեծ քաջությամբ և պատվով պաշտպանեցին հողը` հակառակորդին պարտադրելով հրադադար: Այդ տղաներն իսկապես արժանի են մեծ փառքի և հիշատակի, նրանց ընտանիքների նկատմամբ պետք է առավել ուշադիր լինել:
Հերոսները վերածնվեցին: Շատ ընտանիքներում փոքրիկներ ծնվեցին, ովքեր կնքվեցին հերոսների անուններով: Նահատակված քաջորդիների միակ սփոփանքը դարձել են նորածինները, ովքեր դառնալու են արժանի զավակներու ու շարունակելու են իրենց անվանակիցների կիսատ թողած գործերը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Դվին համայնքում կառուցվեց ցայտաղբյուր` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների: Ցայտաղբյուրի բացումը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 23-ին: Նախաձեռնության հեղինակը Ներքին Դվինի բնակիչ, 26-ամյա մի հայրենասեր երիտասարդ՝ Սոս Վարդանյանն է, ով թեպետ զոհերի շարքում չուներ բարեկամ ու ընկեր, սակայն գտնում է, որ բոլորիս պարտքն է տղերքի հիշատակը վառ պահելն ու գիտակցելը նրանց սխրագործության արժեքն ու նշանակությունը:






1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



