1 տարի առաջ` 2016 թ-ի այս օրը, մեր պատմությունը կրկնվեց և մեր հերոս զինվորները, ցավոք, իրենց արյան և կյանքի գնով կրկնապատկեցին հայի հաղթանակը
SOCIETYՄեկ տարի առաջ` ապրիլի 2-ին` այս չարաբաստիկ օրը, Արցախյան մարտադաշտում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհեցին և հավերժացան մեր հերոսները. տարի է անցել և տղերքին ոչ ոք չի մոռացել: Ադրբեջանի կողմից հրահրված քառօրյա պատերազմին մեր զինվորները մեծ քաջությամբ և պատվով պաշտպանեցին հողը` հակառակորդին պարտադրելով հրադադար: Այդ տղաներն իսկապես արժանի են մեծ փառքի և հիշատակի, նրանց ընտանիքների նկատմամբ պետք է առավել ուշադիր լինել:
Հերոսները վերածնվեցին: Շատ ընտանիքներում փոքրիկներ ծնվեցին, ովքեր կնքվեցին հերոսների անուններով: Նահատակված քաջորդիների միակ սփոփանքը դարձել են նորածինները, ովքեր դառնալու են արժանի զավակներու ու շարունակելու են իրենց անվանակիցների կիսատ թողած գործերը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Դվին համայնքում կառուցվեց ցայտաղբյուր` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների: Ցայտաղբյուրի բացումը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 23-ին: Նախաձեռնության հեղինակը Ներքին Դվինի բնակիչ, 26-ամյա մի հայրենասեր երիտասարդ՝ Սոս Վարդանյանն է, ով թեպետ զոհերի շարքում չուներ բարեկամ ու ընկեր, սակայն գտնում է, որ բոլորիս պարտքն է տղերքի հիշատակը վառ պահելն ու գիտակցելը նրանց սխրագործության արժեքն ու նշանակությունը:






1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



