Կույր աղիքի բորբոքումների բուժում հակաբիոտիկների միջոցով. գիտնականներ
ФОТОԳիտնականները վերջերս առաջարկել են կույրաղիքի սուր բորբոքումները բուժել առանց վիրահատական միջամտության՝ հակաբիոտիկների միջոցով: Խոսքն իհարկե չի վերաբերում բարդություններին:

Medical Daily-ի փոխանցմամբ` հետազոտությանը մասնակցել են կույրաղիքի ցուպիկի սուր, սակայն ոչ բարդացած բորբոքում ունեցող հիվանդները. 430 հիվանդ ենթարկվել են վիրահատության, իսկ 470-ը բուժվել են հակաբիոտիկներով:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հակաբակտերիալ թերապիա ստացած հիվանդների 63 տոկոսը բարեհաջող է անցել բուժման կուրսը: Նրանց մոտ ցավեր և բորբոքումներ ի հայտ չեն եկել հաջորդ մեկ տարվա ընթացքում: Իսկ վիրահատված հիվանդների մոտ բարդությունների առաջացման վտանգը 31 տոկոսով բարձր է եղել՝ այլըտրանաքային բուժում ստացածների համեմատ:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ կլինիկաներում մնալու տևողության և բուժման արդյունավետության առումով բուժման այդ երկու տաբերակները գործնականում չեն տարբերվում: Ուստի՝ հետազոտողները առաջարկում են վիրահատական միջամտություն ցուցաբերել միմիայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



