Կույր աղիքի բորբոքումների բուժում հակաբիոտիկների միջոցով. գիտնականներ
ՖՈՏՈԳիտնականները վերջերս առաջարկել են կույրաղիքի սուր բորբոքումները բուժել առանց վիրահատական միջամտության՝ հակաբիոտիկների միջոցով: Խոսքն իհարկե չի վերաբերում բարդություններին:

Medical Daily-ի փոխանցմամբ` հետազոտությանը մասնակցել են կույրաղիքի ցուպիկի սուր, սակայն ոչ բարդացած բորբոքում ունեցող հիվանդները. 430 հիվանդ ենթարկվել են վիրահատության, իսկ 470-ը բուժվել են հակաբիոտիկներով:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հակաբակտերիալ թերապիա ստացած հիվանդների 63 տոկոսը բարեհաջող է անցել բուժման կուրսը: Նրանց մոտ ցավեր և բորբոքումներ ի հայտ չեն եկել հաջորդ մեկ տարվա ընթացքում: Իսկ վիրահատված հիվանդների մոտ բարդությունների առաջացման վտանգը 31 տոկոսով բարձր է եղել՝ այլըտրանաքային բուժում ստացածների համեմատ:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ կլինիկաներում մնալու տևողության և բուժման արդյունավետության առումով բուժման այդ երկու տաբերակները գործնականում չեն տարբերվում: Ուստի՝ հետազոտողները առաջարկում են վիրահատական միջամտություն ցուցաբերել միմիայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



