Փարիզի արվարձանում մուսուլմանները նամազ են արել փողոցում
МЕЖДУНАРОДНОЕՀարյուրավոր մուսուլմաններ իրենց ուրբաթ օրվա նամազը արել են Փարիզի արվարձանում` որպես բողոքի նշան աղոթքի դահլիճը փակելու դեմ, հայտնում է Associated Press-ը:
Մուսուլմանները աղոթքի գորգերը փռել են հենց Կլիշի-լյա-Գարեն համայնքի փողոցում: Աղոթքը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ: Այդպիսի ակցիայով մուսուլմանները ընդգծել են մզկիթների անբավարարությունը:
«Տեղի համայնքապետարանը ցանկանում է աղոթքի համար վարձակալված դահլիճը վերածել համայնքի բնակիչների համար մուլտիմեդիական գրադարանի, որի բնակչությունը կազմում է շուրջ 60 հազար մարդ»,- հայտնում է գործակալությունը:
Դրա փոխարեն տեղի իշխանությունները մուսուլմաններին կոչ են անում աղոթել անցած տարի բացված կրոնամշակութային կենտրոնում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



