Փարիզի արվարձանում մուսուլմանները նամազ են արել փողոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարյուրավոր մուսուլմաններ իրենց ուրբաթ օրվա նամազը արել են Փարիզի արվարձանում` որպես բողոքի նշան աղոթքի դահլիճը փակելու դեմ, հայտնում է Associated Press-ը:
Մուսուլմանները աղոթքի գորգերը փռել են հենց Կլիշի-լյա-Գարեն համայնքի փողոցում: Աղոթքը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ: Այդպիսի ակցիայով մուսուլմանները ընդգծել են մզկիթների անբավարարությունը:
«Տեղի համայնքապետարանը ցանկանում է աղոթքի համար վարձակալված դահլիճը վերածել համայնքի բնակիչների համար մուլտիմեդիական գրադարանի, որի բնակչությունը կազմում է շուրջ 60 հազար մարդ»,- հայտնում է գործակալությունը:
Դրա փոխարեն տեղի իշխանությունները մուսուլմաններին կոչ են անում աղոթել անցած տարի բացված կրոնամշակութային կենտրոնում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



