«Կովկասի գերուհին» 50 տարեկան Է
ОБЩЕСТВО Կես դար առաջ՝ 1967 թվականի ապրիլի 1-ին, տեղի ունեցավ Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» կատակերգության պրեմիերան: Ապրիլի 3-ին ֆիլմը դուրս եկավ լայն վարձույթ՝ հաստատուն կերպով իր տեղն զբաղեցնելով բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունների շարքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կինոնկարի հաջողությունը շշմեցուցիչ Էր, արագորեն լայն տարածում ստացան դրանից արվող մեջբերումները: Չնայած պատկառելի տարիքին, լեռնային շրջաններից մեկում երիտասարդ ազգագրագետի արկածների մասին պատմությունը մինչ այժմ միլիոնավոր հանդիսատեսների սիրելին Է: «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արխիվի աշխատակիցների հետ միասին ՏԱՍՍ-ը մի քանի հետաքրքիր փաստեր Է հավաքել «Կովկասի գերուհու» մասին:
Պրեմիերայի տարում կինոնկարը դարձավ վարձույթի ֆավորիտը. այն դիտել Է ավելի քան 76 մլն հանդիսատես, բայց չԷր որ այն կարող Էր այդպես Էլ դրված մնալ «գրադարակի» վրա: Գրաքննությանը դուր չԷին գալիս թեթեւամիտ կատակներն ու երգերը:
Բայց այստեղ գործին միջամտեց դիպվածը: Խորհրդային ժամանակներում գոյություն ուներ սովորություն. կինոնորույթները երկրի ղեկավարությանն Էին ուղարկում մշակութային ժամանցի համար: Այսպես կատակերգությունը հայտնվեց Լեոնիդ Բրեժնեւի մոտ, եւ ֆիլմը նրան դուր եկավ: Նա գովեց կինոնկարը, ինչն Էլ վճռեց նրա ճակատագիրը:-0-/56/
«Կովկասի գերուհի», հոբելյան
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



