«Կովկասի գերուհին» 50 տարեկան Է
SOCIETY Կես դար առաջ՝ 1967 թվականի ապրիլի 1-ին, տեղի ունեցավ Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» կատակերգության պրեմիերան: Ապրիլի 3-ին ֆիլմը դուրս եկավ լայն վարձույթ՝ հաստատուն կերպով իր տեղն զբաղեցնելով բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունների շարքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կինոնկարի հաջողությունը շշմեցուցիչ Էր, արագորեն լայն տարածում ստացան դրանից արվող մեջբերումները: Չնայած պատկառելի տարիքին, լեռնային շրջաններից մեկում երիտասարդ ազգագրագետի արկածների մասին պատմությունը մինչ այժմ միլիոնավոր հանդիսատեսների սիրելին Է: «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արխիվի աշխատակիցների հետ միասին ՏԱՍՍ-ը մի քանի հետաքրքիր փաստեր Է հավաքել «Կովկասի գերուհու» մասին:
Պրեմիերայի տարում կինոնկարը դարձավ վարձույթի ֆավորիտը. այն դիտել Է ավելի քան 76 մլն հանդիսատես, բայց չԷր որ այն կարող Էր այդպես Էլ դրված մնալ «գրադարակի» վրա: Գրաքննությանը դուր չԷին գալիս թեթեւամիտ կատակներն ու երգերը:
Բայց այստեղ գործին միջամտեց դիպվածը: Խորհրդային ժամանակներում գոյություն ուներ սովորություն. կինոնորույթները երկրի ղեկավարությանն Էին ուղարկում մշակութային ժամանցի համար: Այսպես կատակերգությունը հայտնվեց Լեոնիդ Բրեժնեւի մոտ, եւ ֆիլմը նրան դուր եկավ: Նա գովեց կինոնկարը, ինչն Էլ վճռեց նրա ճակատագիրը:-0-/56/
«Կովկասի գերուհի», հոբելյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



