Երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավը հասցրել են հարավկորեական նավահանգիստ
МЕЖДУНАРОДНОЕԵրեք տարի առաջ խորտակված հարավկորեական «Սեւոլ» լաստանավը տեղափոխել են երկրի հարավ - արեւմուտքի Մոքպո նավահանգիստ՝ ողբերգության վայրից 90 կիլմետր հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Լաստանավը, որը մարտի 25-ին տեղափոխվել Էր կիսաընկղմված նավ, ջրի եւ յուղի պոմպահանման դրենաժային աշխատանքների ավարտից հետո մարտի 31-ի առավոտյան ուղեւորվել Է նավահանգիստ: Ճանապարհորդությունը տեւել Է 6 ժամ:
Ինչպես սպասվում Է, ապրիլի 6-ին լաստանավը կտարվի չոր նավանորոգորարան, որտեղ կսկսվի դրա վիճակի մանրազնին ուսումնասիրումը, այն ինը հոգու մարմինների որոնումը, ովքեր մինչ օրս համարվում են անհայտ կորածներ: Ինչպես սպասվում Է, հետաքննությունը կսկսվի ապրիլի 10-ին, հաղորդել Է հրատարակությունը:
«Սեւոլ» նավը Դեղին ծովում խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին՝ Ինչհոնից Չեջուդո առաղջարանային կղզի ճանապարհին: Աղետի հետեւանքով զոհվել Է 304 մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցականներ Էին: Ինը մարդու մարմին այդպես Էլ չհաջողվեց հայտնաբերել: Հարազատներն ու մերձավորները հուսով են, որ նրանց աճյունները պահպանվել են «Սեւոլ»-ում:
Խորտակվող նավը լքած անձնակազմի անդամների պատճառով, ինչպես նաեւ փրկարարների չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով փրկել հաջողվեց միայն 175 հոգու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



