Երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավը հասցրել են հարավկորեական նավահանգիստ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք տարի առաջ խորտակված հարավկորեական «Սեւոլ» լաստանավը տեղափոխել են երկրի հարավ - արեւմուտքի Մոքպո նավահանգիստ՝ ողբերգության վայրից 90 կիլմետր հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Լաստանավը, որը մարտի 25-ին տեղափոխվել Էր կիսաընկղմված նավ, ջրի եւ յուղի պոմպահանման դրենաժային աշխատանքների ավարտից հետո մարտի 31-ի առավոտյան ուղեւորվել Է նավահանգիստ: Ճանապարհորդությունը տեւել Է 6 ժամ:
Ինչպես սպասվում Է, ապրիլի 6-ին լաստանավը կտարվի չոր նավանորոգորարան, որտեղ կսկսվի դրա վիճակի մանրազնին ուսումնասիրումը, այն ինը հոգու մարմինների որոնումը, ովքեր մինչ օրս համարվում են անհայտ կորածներ: Ինչպես սպասվում Է, հետաքննությունը կսկսվի ապրիլի 10-ին, հաղորդել Է հրատարակությունը:
«Սեւոլ» նավը Դեղին ծովում խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին՝ Ինչհոնից Չեջուդո առաղջարանային կղզի ճանապարհին: Աղետի հետեւանքով զոհվել Է 304 մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցականներ Էին: Ինը մարդու մարմին այդպես Էլ չհաջողվեց հայտնաբերել: Հարազատներն ու մերձավորները հուսով են, որ նրանց աճյունները պահպանվել են «Սեւոլ»-ում:
Խորտակվող նավը լքած անձնակազմի անդամների պատճառով, ինչպես նաեւ փրկարարների չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով փրկել հաջողվեց միայն 175 հոգու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



