Warner Bros.-ը նկարահանում Է «Բեթմենի» տարբերակը, որը գերհերոսուհու մասին Է
ОБЩЕСТВОWarner Bros. կինոընկերությունը գործարկել Է «Բեթհեռլ» ֆիլմի արտադրությունը, որը «Բեթմենի» աշխարհի գերհերոսուհու մասին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:
Ժապավենի ռեժիսորը, սցենարիստը եւ պրոդյուսերը Ջոս Ուիդոնն Է, որը նկարահանել Է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Վրիժառուները», «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» եւ «Դոկտոր Սարսափի երաժշտական բլոգը» մինի-սերիալը՝ Նիլ Պատրիկ Հարիսի մասնակցությամբ:
Ֆիլմի դերասանական կազմը դեռեւս հայտնի չԷ: Նշվում Է, որ «Բեթհեռլ»-ում կհայտնվեն «Բեթմենի» աշխարհի այլ գործող անձինք:
DC-ի կոմիքսներում Բեթհեռլ կեղծանվան ներքո հայտնվում Էին մի քանի գերհերոսուհիներ: Առանձին տարբերակներում գործող անձանց պատմությունը կրկնում Էր Բեթմենի պատմությունը, մյուսներում Բեթհեռլը հանդես Էր գալիս որպես գերհերոսի զուգընկերուհի: Գործող անձը հայտնվել Է 1997 թվականի «Բեթմենը եւ Ռոբինը» ֆիլմում՝ Ջորջ Քլունիի, Առնոլդ Շվարցենեգերի եւ Ումա Թուրմանի մասնակցությամբ: Այն ժամանակ Բեթհեռլին մարմնավորել Է դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



