Warner Bros.-ը նկարահանում Է «Բեթմենի» տարբերակը, որը գերհերոսուհու մասին Է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWarner Bros. կինոընկերությունը գործարկել Է «Բեթհեռլ» ֆիլմի արտադրությունը, որը «Բեթմենի» աշխարհի գերհերոսուհու մասին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:
Ժապավենի ռեժիսորը, սցենարիստը եւ պրոդյուսերը Ջոս Ուիդոնն Է, որը նկարահանել Է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Վրիժառուները», «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» եւ «Դոկտոր Սարսափի երաժշտական բլոգը» մինի-սերիալը՝ Նիլ Պատրիկ Հարիսի մասնակցությամբ:
Ֆիլմի դերասանական կազմը դեռեւս հայտնի չԷ: Նշվում Է, որ «Բեթհեռլ»-ում կհայտնվեն «Բեթմենի» աշխարհի այլ գործող անձինք:
DC-ի կոմիքսներում Բեթհեռլ կեղծանվան ներքո հայտնվում Էին մի քանի գերհերոսուհիներ: Առանձին տարբերակներում գործող անձանց պատմությունը կրկնում Էր Բեթմենի պատմությունը, մյուսներում Բեթհեռլը հանդես Էր գալիս որպես գերհերոսի զուգընկերուհի: Գործող անձը հայտնվել Է 1997 թվականի «Բեթմենը եւ Ռոբինը» ֆիլմում՝ Ջորջ Քլունիի, Առնոլդ Շվարցենեգերի եւ Ումա Թուրմանի մասնակցությամբ: Այն ժամանակ Բեթհեռլին մարմնավորել Է դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



