Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել Է
МЕЖДУНАРОДНОЕՀավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել Էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել Է իր վճռի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը նշանակում Է, որ Թրամփի հրամանագիրը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն քննվել հրամանագրի լիակատար չեղարկման հայցերը:
Դատական վճռի հիմնավորումը գործնականում չի փոխվել այն պահից ի վեր, երբ հրամանագրի գործողությունն առաջին անգամ դադարեցվեց հենց նույն դատարանի կողմից. դատավորի կարծիքով՝ 90-ից մինչեւ 98 տոկոս մահմեդական բնակչությամբ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հավասարազոր Է կրոնական հատկանիշով խտրականությանը:
Բացի վեց մահմեդական երկրների քաղաքացիների համար մուտքի 90-օրյա արգելքից, Թրամփի հրամանագիրը պատվիրում Է 120 օրով դադարեցնել փախստականների օգնության ֆեդերալ ծրագրի գործողությունը:
Դատարանում կայացած մտքերի փոխանակության ընթացքում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խնդրել են այնպիսի վճիռ կայացնել, որ ուժի մեջ մնա գոնե փախստականների ընդունման արգելքը, բայց դատավորը հրաժարվել Է անել նաեւ դա:
Լուսանկարը` AFP
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



