Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել Էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել Է իր վճռի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը նշանակում Է, որ Թրամփի հրամանագիրը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն քննվել հրամանագրի լիակատար չեղարկման հայցերը:
Դատական վճռի հիմնավորումը գործնականում չի փոխվել այն պահից ի վեր, երբ հրամանագրի գործողությունն առաջին անգամ դադարեցվեց հենց նույն դատարանի կողմից. դատավորի կարծիքով՝ 90-ից մինչեւ 98 տոկոս մահմեդական բնակչությամբ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հավասարազոր Է կրոնական հատկանիշով խտրականությանը:
Բացի վեց մահմեդական երկրների քաղաքացիների համար մուտքի 90-օրյա արգելքից, Թրամփի հրամանագիրը պատվիրում Է 120 օրով դադարեցնել փախստականների օգնության ֆեդերալ ծրագրի գործողությունը:
Դատարանում կայացած մտքերի փոխանակության ընթացքում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խնդրել են այնպիսի վճիռ կայացնել, որ ուժի մեջ մնա գոնե փախստականների ընդունման արգելքը, բայց դատավորը հրաժարվել Է անել նաեւ դա:
Լուսանկարը` AFP
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



