Եզան լեզվով թեյի օգտակար հատկությունները. բաղադրատոմս
ЛАЙФԵզան լեզուն հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը հանդիսանում է հրաշալի անտիսեպտիկ:

Բացի այդ, եզան լեզուն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այս բույսը նաև օժտված է հակաբորբոքային, հակամանրէային, հակահիստամինային, միզամուղ, խորխաբեր հատկություններով և օգնում է դադարեցնել արյունահոսությունները:


Եթե դուք ունեք խնդիրներ կապված աղեստամոքսային տրակտի հետ, եզան լեզվի հյութը կբարելավի մարսողությունը՝ ընդյալնելով ստամոքսահյութի արտադրանքը: Եզան լեզուն նաև օգում է ազատվել մաշկային ու մարսողական խնդիրներից ու դաշտանային ցավերից և բուժում է արթրիտը:
Բաղադրություն
- 1 ճաշի գդալ եզան լեզվի սերմեր
- 250 գրամ ջուր
Պատրաստման եղանակը
Եզան լեզվի սերմերի վրա լցրեք եռացող ջուր, թողեք այն մնա մոտ 15-20 րոպե: Սերմերը քամեք քամիչի օգնությամբ: Նիհարելու համար թեյը կարող եք խմել տաք և սառը վիճակում: Խմեք օրական 50 մլ ամեն օր՝ սոված փորին: Այս թեյը խմեք 10 օր, ապա ընդմիջեք մեկ ամսով:

Հայտնի է, որ այս թեյը կտա սպասված արդյունքը, հատկապես եթե օգտագործեք ցածր կալորիականությամբ սննդի հետ: Նախքան փորձելն այս միջոցը, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ կան որոշ հակացուցումներ, կապված արյան տրոմբի, ստամոքսի թթվայնության հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
2
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
3
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»
4
«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»
5
В медучреждениях Еревана лечатся 9 студентов, пострадавших при ДТП близ Агарцина



