Պերույում վայրԷջք կատարելիս բռնկված մարդատար ինքնաթիռը հայտնվել Է տեսանյութում
МЕЖДУНАРОДНОЕԱկանատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300 –ը, որում հրդեհ Է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրԷջք կատարելու ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է ABC News-ը, միջադեպը տեղի Է ունեցել մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին: Ինքնաթիռում եղել Է 141 ուղեւոր: Երբ օդանավը վայրԷջք Է կատարել, բոլոր մարդկանց տարահանել են: La Republica թերթի տվյալներով՝ տուժել Է առնվազն 26 մարդ, այդ թվում մեկ երեխա, մեկ ուղեւորի հոսպիտալացրել են:
Օդանավակայանը ժամանակավորապես փակել են մեկնաթռիչքի եւ ժամանման համար: Պերուի տրանսպորտի եւ կապի նախարարությունում պարզաբանել են, որ վայրԷջքը եղել Է հարկադրական, ինչի հետեւանքով ինքնաթիռում հրդեհ Է բռնկել: Արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



